HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. փորձել է պարանով խեղդամահ անել

Հուլիսի 22-ին` ժամը 13.50-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձ և հայտնել, որ հարձակվել են Մանթաշյան փողոցի 4/7 շենքի   բնակարաններից մեկի տանտիրուհու վրա և փորձել են խեղդել, իսկ ժամը 16.05-ին  հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողի կոմպրեսիոն կոտրվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ   բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Ռուզաննա Է.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին  հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 10.30-ին, անծանոթ անձը, ներկայանալով որպես իր հարևանի փեսա, իր թույլտվությամբ մտել է բնակարան և շուրջ 2.5 ժամ  մնացել տանը, հետո չի հիշում, թե ինքն ինչպես է ուշագնաց եղել, իսկ երբ ուշքի է եկել, զգացել է, որ անծանոթ տղամարդը պարանով խեղդում է իրեն: Ռուզաննա Է.-ն բղավելով օգնություն է կանչել, և այդ տղամարդը դիմել է փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.10-ին, ոստիկանություն է ներկայացել 1970 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը բացատրություն է տվել, որ նույն օրը` ժամը 10.30-ի սահմաններում,  Ռուզաննա Է.-ի բնակարանում, վիճաբանության ժամանակ, ինքը ծեծի է ենթարկել նրան, իսկ պարանն օգտագործելով` փորձել է հանգստացնել նրան, որպեսզի ինքն անարգել հեռանա:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter