HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեմկուսը միանում է Սոս Սարգսյանի դիմումին

Դեմկուսն ասյօր տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պաշտպանում է նոյեմբերի 29-ը որպես Հայաստանի երկրորդ Հանրապետության հիմնադրման օր ճանաչելու առաջարկով ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի և տնտեսագետ-հրապարակախոս Սուրեն Սարգսյանի դիմումն` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Մենք ևս գտնում ենք, որ Հայաստանի առաջին և երկրորդ Հանրապետությունների հաստատման օրերն անպայմանորեն նշելու հետ մեկտեղ, այսուհետ պետք է նաև նույնպես պետականորեն նշվի յոթ տասնամյակում մեր ժողովրդի կյանքում սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային աննախադեպ նվաճումներ գրանցած, անկախ և ինքնիշխան ազգային պետականության հիմքերի ստեղծման և ամրապնդման գործում իր ծանրակշիռ լուման ներդրած երկրորդ Հանրապետության օրը: 

Դրանով կվերականգնվի պատմական արդարությունն ու զարգացման բնական շղթան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter