HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայքար՝ հեպատիտի դեմ

«ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» միանալով հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա միջոցառումներին, հայտարարում է հուլիսի 24-ին և 28-ին կազմակերպվելիքհանրային միջոցառումների մասին:

Սույն թվականի հուլիսի 24-ին ժամը 10.00-ին խմբի ակտիվիստները երթով կգնան դեպի «Հոֆֆման-Լյա Ռոշե» ՍՊԸ Հայաստանյան ներկայացչության գրասենյակ (Հայաստան, 0002, Երևան, Թումանյան փող., 35/11 շենք), որտեղ կներկայացնեն պահանջ` վերանայելու Հեպատիտ C-ի բուժման դեղամիջոցի նկատմամբ գնային քաղաքականությունը: Այնուհետև երթի մասնակիցները կուղևորվեն Առողջապահության նախարարություն` նամակ հանձնելով նախարարին, որտեղ կարտացոլվեն Հեպատիտների ոլորտում առկա հիմնախնդիրները: Երթը կավարտվի «Հենարան» ակումբում կազմակերպված մամլո ասուլիսով, որտեղ կներկայացվեն օրվա արդյունքները և հուլիսի 28-ին կայանալիք միջոցառումը:

Հուլիսի 28-ին՝ ժամը 11.00-ին Սիրահարների այգում տեղի կունենա ևս մեկ միջոցառում, որը մեկ անգամ ևս ուղղված կլինի հեպատիտների խնդրի բարձրաձայնմանը. Համաշխարհային Հեպատիտ Ալյանսի հետ համատեղ Գինեսի նոր ռեկորդի սահմանում` «Սա Հեպատիտն է,. Իմացիր նրան. Պաշտպանվիր նրանից» խորագրով: Ակցիայի ընթացքում առնվազն 25 մասնակից միաժամանակ կցուցադրեն «Չեմ լսում, չեմ տեսնում, չեմ խոսում» գործողությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ՝ 098000560, 091272014 հեռախոսահամարներով:

Վիճակագրական տվյալներ: Հայաստանում այսօր հեպատիտ C-ի տարեկան կուրսը կազմում է ավելի քան 16000$: Բուժման համար դեղամիջոցներ ներմուծող միակ կազմակերպությունը հանդիսանում է «Հոֆֆման-Լյա Ռոշե» ՍՊԸ Հայաստանյան ներկայացչությունը: Հետազոտությունները ևս վճարովի են, հեպատիտ C-ի միայն հակամարմինների նկատմամբ հետազոտությունը արժե 12500դրամ: Բուժում սկսելու համար անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ ևս: Հեպատիտ C-ի վիճակագրություն Հայաստանում առկա չէ, սակայն առանձին մասնագետներ նշում են բարձր տարածվածության մասին: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով հեպատիտ C-ի նկատմամբ հետազոտություն անցած ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում հայտնաբերված դեպքերի արձանագրությունը 2013թ. երկրորդ եռամսյակի համար հետևյալն է. իմունոֆերմենտային հետազոտություն անցել է 56 մարդ, որից 7-ը՝ դրական (12,5%),  ՊՇՌ մեթոդով հետազոտություն է անցել 30 մարդ՝ 6 դրական (20%), իմունաֆերմենտային և ՊՇՌ մեթոդներով հետազոտվել է 19 մարդ՝ 3 դրական (15,8%):

Ամբողջ աշխարհում շուրջ 150 միլիոն մարդ ունի քրոնիկ հեպատիտ C վարակ և յուրաքանչյուր տարի ավելի քան 350 000 մարդ մահանում է հեպատիտ C-ի հետ կապված լյարդիհիվանդություններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter