HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է մայրաքաղաքի մայթերի բարեկարգման 2013 թ. ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի 2013 թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակերի և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է Երևանի բոլոր վարչական շրջաններում:

Ընդհանուր առմամբ 2013 թ. առաջին կիսամյակում մայրաքաղաքի բակային տարածքներում ընթացող բարեկարգման ու խաղային ատրակցիոններով կահավորման աշխատանքներին զուգահեռ, նաև 431398 քմ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

Դրան զուգահեռ լայն թափով շարունակվում է նաև մայրաքաղաքի ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական փողոցների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման գործընթացը: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրերով 475075 քմ փողոցների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

Արդեն ամբողջությամբ ավարտվել են տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 50 հազար քմ մայթերի բարեկարգման աշխատանքները:

Ասֆալտբետոնե ծածկույթի խնամքն ու պահպանությունը ճիշտ կազմակերպելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են նաև փողոցների ճաքալցման աշխատանքները:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter