HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենի երեք հարցադրումները Տարոն Մարգարյանին

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան  Կարեն  Անդրեասյանը պաշտոնական գրությամբ երեք հարցադրում է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Հարցադրումները ներկայացնում ենք ստորև.

1. Ներքաղաքային տրանսպորտի սակագների թանկացումը հնարավոր է բացառապես Երևանի քաղաքապետի որոշման առկայության դեպքում: Արդյո՞ք Դուք ստորագրել և օրենքով նախատեսված ձևով հրապարակել եք նման որոշում և եթե ոչ, ապա ակնհայտ չէ՞, որ առանց պատշաճ հրապարակման նման որոշում իրավաբանորեն գոյություն չունի:

2. Առանց քաղաքապետի որոշման տրանսպորտի սակագները բարձրացրած  բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները ենթարկվելու՞ են պատասխանատվության:

3. Եթե գործող ուղևորափոխադրող ընկերությունները դիմել են տրանսպորտի սակագնի բարձրացման խնդրանքով, ապա անհրաժեշտ չէ՞ արդյոք հայտարարել նոր մրցույթ, որին հնարավոր է մասնակցեն նոր ընկերություններ՝  100 ՀՀ դրամ սակագնի առաջարկով:

Կարեն Անդրեասյանը նաև նշել է. «Տրանսպորտի սակագների թանկացման որոշումը անթույլատրելի է առանց պատշաճ հանրային քննարկման, բայց առավել դատապարտելի է, երբ նման թանկացումը կատարվում է օրենքի կոպիտ խախտումներով: Վստահ ենք, որ եթե սակագների բարձրացման գործընթացը եղել է օրենքի խախտմամբ, ապա ոչ միայն պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն մեղավորները, այլև հուլիսի 20-ից հավելյալ գումարներ վճարած մեր համաքաղաքացիներին պետք է տրվի նյութական համարժեք փոխհատուցում»:

Մեկնաբանություններ (1)

Gegham
Շատ ճիշտ մոտեցում է,,,Տրանսպերտի հետ կապված բոլոր տեսակի նմանատիպ խնդիրները լուծվում է համապատասխան մրցույթ անցկացնելուց հետո,,,Ուղակի մենք գործ ունենք ԼԱՓՈՂՆԵՐԻ ՈՀՄԱԿԻ հետ որոնք զորբայությամբ ուզում են ամեն ինչ սղացնելով անցկացնել...Լավ կլինիներ գրեյիք ովքեր են դրանց ծնողները որպիսի ժողովուրդը դիմելուց իմանա ում է դիմում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter