HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերությունների նոր շրջանակ. վերջնական բանակցություններն ավարտվել են

Եվրոպական միությունն ու Հայաստանի Հանրապետությունն այսօր բարեհաջող ավարտեցին ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ներքո  Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունները:

Բանակցությունների յոթերորդ եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Երևանում, որի ընթացքում բանակցող կողմերը համաձայնություն ձեռք բերեցին Համաձայնագրի առանցքային բաղադրիչների վերաբերյալ, ինչը թույլ կտա ձևավորել ԵՄ-Հայաստան առևտրային հարաբեությունների նոր շրջանակ: ԽՀԱԱԳ-ն հնարավորություն կտա ամրապնդել Հայաստանի տնեսական ինտեգրումը Եվրամիությանը՝ Եվրոպական և տեղական ապրանքների և ծառայությունների համար ապահովելով մատչելի մուտք դեպի երկու շուկաներ: Հայաստանին այն տրամադրում է առևտրային հարաբերություններն արդիականացնելու և տնտեսությունը զարգացնելու մի շրջանակ՝ հիմնված առևտրի հետ առնչվող ոլորտներում օրենքների և իրավական ակտերի ներդաշնակեցման վրա: Բարեփոխումները թույլ կտան Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտները համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին: ԽՀԱԱԳ հետևանքով բարեփոխված առևտրային հնարավորությունները, ակնկալվում է, որ կնպաստեն թե ԵՄ-ն  և, թե  Հայաստանի տնտեսությանը:

Անկախ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հեռու ապագայում, հայկական տնտեսությունը կարող է ստանալ տարեկան լրացուցիչ 146 միլիոն եվրո, ապահովելով 2.3 % ՀՆԱ աճ: Դա հնարավոր է դարձնելու հիմնական նախադրյալը  ոչ սակագնային պայմանների վերացումն է:  ԵՄ-ն իր կողմից ակնկալում է ձեռք բերել որոշ 74 միլիոն եվրոյի շահույթ:

ԽՀԱԱԳ-ն խիստ նպաստավոր կլինի Հայաստանի առևտրի համար: Ակնկալվում է 15.2% ներմուծման  և  8.2% արտահանման աճ, որը ապագայում զգալի կկարգավորի Հայաստանի առևտրային հավասարակշությունը:

Հիմնական տեղեկություններ

Եվրոպական միությունը սկսեց Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները 2010 թվականի հուլիսին: Գործընթացի նպատակն էր փոխարինել համագործակցության և գործընկերության համաձայնագիրը հարաբերությունների ավելի ընդլայնված շրջանակով: Այս համաձայնագրի առևտրին առնչվող հատվածի շուրջ բանակցությունները մեկնարկեցին 2012թ.-ի մայիսին: Բանակցությունների յոթ փուլերի արդյունքում, 2013 թվականի հուլիսի 24-ին ձեռք բերվեց վերջնական համաձայնություն: Եվրոպական հանձնաժողովն իր զեկույցում ԵՄ անդամ պետություններին կներկայացնի ԽՀԱԱԳ համաձայնագրի տեքստը, որի շուրջ ընթանում էին բանակցությունները: Այնուհետև ԵՄ-ն ու Հայաստանը կիրականացնեն հետագա քայլերը պաշտոնապես արձանագրելով ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ներքո Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունների ավարտը:

ԵՄ-ը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է, ընգրկելով իր առևտրի շուրջ 32 տոկոսը: 2012 թվականի ընթացքում ապրանքների երկկողմանի առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 951 միլիոն եվրո:

Պետությունն արդեն իսկ ունի արտոնյալ մուտք ԵՄ շուկա ԵՄ Նախընտրությունների ընդհանրացված համակարգի լրացուցիչ խթաններ  կայուն զարգացման եւ արդյունավետ կառավարման համար («GSP +») գործիքի միջոցով: Սա նշանակում է, որ ներմուծման համար սահմանված տուրքերն արդեն իսկ բավականին ցածր են, և ԽՀԱԱԳ  շահույթը, չնայած որ նույնպես ներառում է տուրքերի իջեցում, առավելապես կկիրառվի սահմանից դուրս: Բարեփոխումներ կիրականացվեն սանիտարական և բուսասանիտարական ոլորտներում Հայաստանի սննդի անվտանգության չափանիշները ԵՄ-ն չափանիշներին հասցնելու նպատակով: Միաժամանակ Հայաստանը կներդաշնակեցնի արդյունաբերական ապրանքների վերաբերյալ մի շարք օրենքներ առանձնակի շեշտ դնելով ներքին անվտանգության և սպառողների  պաշտպանության վրա:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի և տեղեկատվության բաժին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter