HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակտիվիստները կասկածում են, որ ոստիկանությունն իրենց հետեւում է

Անի Հովհաննիսյան

Երեկ՝ հուլիսի 23-ին, ոստիկանություն բերման ենթարկված «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի ակտիվիստներից Դավիթ Թովմասյանը ծանուցում է պահանջել Ոստիկանության Կենտրոնի բաժնից՝ բերման ենթարկելու պատճառների մասին: Ծանուցման մեջ նշվում է. «Ձեր իրավունքները սահմանափակվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ գույքը դիտավորությամբ վնասելու համար: Արարքը կատարվել է սույն թվականի հուլիսի 22-ին ՀՀ քր. Օրենսգրքի 16 հոդվածով եւ 185 հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով՝ իրավական հիմք ընդունելով 2.2. քրեական դատավարության օրենսգրքի 129 հոդվածի 1-ին մասը»:

«Հետք»-ի հետ զրույցում Դավիթ Թովմասյանը պնդում է, որ 2013-ի հուլիսի 22-ին ինքը գտնվել է տանը եւ չի մասնակցել որեւէ ակցիայի. «Ես պահանջում եմ ՀՀ ոստիկանությունից, որ պատասխան տան՝ ինձ ապօրինաբար բերման ենթարկելու եւ 5 ժամ Ոստիկանության Կենտրոնի բաժնում պահելու համար»,- նշում է Դավիթը:

Նույն օրը բերման է ենթարկվել նաեւ Դավիթի ընկերը՝ Մաքս Սարգսյանը, հենց իրենց տնից: Իսկ նրանց ընկերուհու՝ Թամարա Նազարյանի տուն են այցելել Ոստիկանության Էրեբունու բաժնի ոստիկանները եւ խնդրել ներկայանալ Էրեբունու բաժին: Թամարան մերժել է նրանց խնդրանքը: Երիտասարդ ակտիվիստները կասկածում են, որ ոստիկանությունն իրենց հետեւել է դեռեւս հուլիսի 22-ի գիշերվանից, երբ նրանք գտնվել են Օպերային հարակից այգիներից մեկում:

Մանրամասներն ակտիվիստները պատմում են տեսանյութում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter