HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթողիկոսի պատասխանը Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արք. Զաքարեանին

Ծայրագոյն Պատրիարք
Կաթողիկոս Ամենայն Հայոց
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Գերաշնորհ Տ. Նորվան Արքեպիսկոպոս Զաքարեան, 
Ֆրանսիայի Հայոց Թեմի Աառաջնորդ, 
Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակ, 
Փարիզ, Ֆրանսիա,

Գերաշնորհ Սրբազան, ստացել ենք 1 Յուլիս, 2013 թուակիր Ձեր գրութիւնը, որում ներկայացնում էք Տ.Վաչէ Քահանայի առնչութեամբ Ձեզ հետ ունեցած Մեր զրոյցի վերաբերեալ Ձեր թիւր տպաւորութիւններն ու գնահատականները, ինչպէս նաեւ՝ սոյն թուականի Նոյեմբերի 1ից Թեմակալ Առաջնորդի եւ Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակի պաշտօններից, ինչպէս եւ Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամութիւնից Ձեր հրաժարականը:

Զարմանք ապրեցինք՝ ընթերցելով Ձեր գրութիւնը, ի մասնաւորի Մեր կողմից Ձեր անձը վիրաւորելու արտայայտութիւնները, նաեւ  օդանաւակայանում իներկայութեան Ձեր նամակում նշուած անձնաւորութիւնների, ովքեր հաղորդ չեն եղել Ձեզ հետ ունեցած Մեր զրոյցին: 

Ափսոսում ենք, որ սոյն դէպքի սխալտպաւորութիւնների ազդեցութեան ներքոյ Դուք թոյլ էք տալիս նոյնքան եւ աւելի սխալ եզրայանգումներ եւ ընդհանրացումներ: Այս տարիների ընթացքին Մեր կողմից Ձեզ կատարուած թելադրութիւնները միտուած են եղել, որ Դուք գտնուէք առաջնորդական Ձեր պարտականութիւնների կատարման բարձրութեան վրայ եւ Ձեր առաքելութեանմէջ որոշումների կայացման պատասխանատուութիւնը ստանձնէք ինքներդ՝ առանց Մեր անունը անհարկի առնչելու խնդիրներին եւ առանց յապաղելու խնդիրների լուծման գործում, որոնք ձգձգուելով՝ բարդութիւններ են առաջացնում թեմական կեանքում: Ցաւում ենք, որ Մեր յորդորները, պահանջները եւ ի հարկին տնօրինումները Դուք ընկալել էք իբրեւ վիրաւորանք՝ ուղղուած Ձեր անձին, ինչպէս պարագան է նաեւ Տէր Վաչէ քահանայի հետ առնչուած հարցի:

Տարօրինակ ենք համարում Մեր անձին ուղղեալ Ձեր վերագրումները եւ Մայրավանքի մթնոլորտի վերաբերեալ Ձեր դատումները: Դուք անդամ էք Գերագոյն Հոգեւոր Խորհրդի եւ Ձեր նուիրական պարտքն է նման համոզումների պարագայինդրանք հիմնաւորումներով ու փաստերով  ներկայացնելու սոյն ատեանում: Հրաւիրում են Ձեզ (ցանկութեան դէպքում նաեւ Ֆրանսիայի Հայոց Թեմի Թեմական Խորհրդիանդամներին) Գերագոյն Հոգեւոր Խորհրդի գումարուող յառաջիկայ նիստին՝ բարձրաձայնելու Ձեզ յուզող դժգոհութիւններն ու խնդիրները։ Թուականի մասին Ձեզլրացուցիչ կը տեղեկացնենք։

Աղօթում ենք առ Աստուած, որ Տէրը քաջառողջութիւն պարգեւի Ձեզ եւ պահպանի Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ:

Սիրոյ Ողջունիւ եւ օրհնութեամբ                       

 

 

Մեկնաբանություններ (5)

Ո՛չ Աստծուց են երկյուղում, ո՛չ էլ մարդկանցից են ամաչում.
Հրաւիրում են Ձեզ (ցանկութեան դէպքում նաեւ Ֆրանսիայի Հայոց Թեմի Թեմական Խորհրդիանդամներին) Գերագոյն Հոգեւոր Խորհրդի գումարուող յառաջիկայ նիստին՝ բարձրաձայնելու Ձեզ յուզող դժգոհութիւններն ու խնդիրները։--------------- գարեգին երկրորդականը և ծախու գործակիցները, վախկոտ կճո մճոները, անամոթաբար և տարիներ շարունակ ստել ու ստում են` առանց ամաչելու ո՛չ Աստծուց են երկյուղում, ո՛չ էլ մարդկանցից են ամաչում։ Նրանք իրենց ցեխոտ ու կեղտոտ ոտքերն արդեն մի քանի անգամ մաքրել են Նորվան Սրբազանի մաքուր հոգու և հավատքի մեջ։ Այդպես են վարվել գրեթե բոլոր նվիրյալ ու հավատացյալ հոգևորականների հետ և ձեռքի անպետք թաշկինակի նման դուրս նետել Հայ Առակելական Սուրբ Եկեղեցու ետևի պատուհանից։ Ցայսօր չեն էլ հասկացել թե դա ինչ է նշանակում, քանի որ Սրբությունից ու առ Աստված հավատքից շատ հեռու մարդիկ են, այդ են ցույց տալիս նրանց Աստուծո կամքից շաաատ հեռու ավերիչ, կործանարար ու անհեռատես գործերը։ Թող բարի Աստված Նորվան Սրբազանին համբերություն տա և հավատքը զորացնի, քանզի սրանք ահավոր հոգևոր փորձություններ են, բայց հենց փորձությանների մեջ է, ճշմարիտ հավատքը հաստատվում ու զորանում։ Երանի՜ նրանց ովքեր կհամբերեն և մինչև վերջ բարի Աստծուն կհավատան ու կվստահեն։
Ter Hayr
Norvan srbazani asats@ Mayravanqi veraberyal shat texin yev chisht e. Inqs sovorel em Vache anvanvatsi het yev chem zarmanum ir het kapvats depqeri veraberyal. Vehapar, arden anhnar e Mayr Atorum texi unetsatsn u texi unetsox@ nman bareri hetyevum taqtsnel@. Havanabar namak grox hogevorakannerin 10 angam tarel-berel eq minchev dzer uzats text@ stacel eq, bayts da chi karox cankalin irakanutyan tex nerkayatsni. Hamberutyun Norvan Srbazanin, yev qajutyun hay episkoposnerin--katoxikosi anoren voroshumnerin yev hakakanonakan varqu u barqin @ndimanalu hamar.
ԺԱԳ ՓԱՆՈՍԵԱՆ
Եթէ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ֆրանսայի Առաքելական թեմին նկատմամբ յարգանք ունենար, ինք պէտք է որ յորդորէր առաջնորդին որ իր հրաժարականը յղէ թեմական մարմիններուն։ Սակայն, ըստ երեւոյթին Կաթողիկոսին եւ Առաջնորդին յարաբերութիւնները ապառողջ են (pervers), հրամայական, բռնազբօսիկ։
Հայ եպիսկոպոսներ, ի վերջո դուք էլ մեղք եք.
Բարի Աստուծո կամքով հենց հավատացյալ, խոնարհ ու մեծահոգի Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանը պիտի բարձրանա Ամենայն Հայոց Հայրապետական գահին։ Կատարված ճագատագրական սխալը շտկելը երբեք ուշ չէ, դեռ ավելին վայրկյան առաջ պիտի ազատվենք ներկա չկայացած կաթողիկոսից , էլ կբավե, հավատավոր հայ քույրեր և եղբայրներ, այդ մարդն այս տարիների ընթացքում ոչինչ չհասկացավ և հասկանալու ցանկություն էլ չունի ։ Գուցե հենց անգիտակցորեն դրանից է սարսափում։ Պիտի Հայ Եկեղեցում եպիսկոպոսաց ժողովի կողմից անմիջապես արտակարգ իրավիճակ հայտարարվի ։ Անհապաղ դադարեցվի ներկա կաթողիկոսի գործունեությունը, ազգային ժողով հրավիրվի և ի շարս այլ արժանաոր թեկնածուների Նորվան Սրբազանը առաջադրվի Ամենայն հայոց կաթողիկոսի թեկնածու։ Հայ Եկեղեցու եպիսկոպոսնե՛ր, գոնե մեկ անգամ համարձակորեն գործի անցեք։ Ամեն օր վախի ու կեղծիքի մեջ ապրելը մահվան ու դանդաղ փտելուն և նեխելուն հավասար կյանք է։ Ի վերջո դուք էլ մեղք եք։
Բայց մինչև ե՞րբ։
Հուլիսի 30-31-ին Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդունեց Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի հրաժարականը։ Այս մասին ասվում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունում: Ամոթ գերագույն հոգևոր խորհրդի բոլոր անողնաշար ու վախկոտ դրածո անդամներին, երիցս ամոթ չկայացած եպիսկոպոսիկներին ու կաթողիկոսին։ Բայց մինչև ե՞րբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter