HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գրողների միության անդամ. «Երբեք գործարքի մեջ մի մտիր սատանայի հետ»

Հայաստանի գրողների միության անդամ, գրող, թարգմանիչ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հետևում է վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Հարցին, թե մտավորականներին ինչու են իրենց հեռու պահում հասարակ քաղաքացուն հուզող խնդիրներից, Վաչագան Սարգսյանը նշեց, որ  դասական ձևակերպմամբ` մտավորականը նա է, ով ապրում է նաև այլոց հոգսերով:

«Այսօրվա ըմբռնմամբ  գուցե այդպես չէ:  Մի մասը հոգնել է, մի մասը միշտ էլ պասիվ է, մի մասն էլ միշտ ակտիվ է եղել: Մտավորականն առաջին հերթին հոգնել է ինքն իրենից, երկրորդ` տարբեր շարժումներից, երրորդ` խաբված լինելուց: Մի հայտնի միտք կա. մինչև հասկանում ես, որ այդ մարդն ագահ է և անազնիվ, արդեն ծառայած ես լինում նրան»,- նշեց Վ. Սարգսյանը:

Մտավորականների մի մասն այսօր սերտաճած է իշխանության հետ, մի մասը դարձել է կուսակցական եւ առաջնորդվում է իր կուսակցության շահերով` հետին պլան մղելով հասարակական շահը: Գրողների միության անդամը հանցակազմ չի տեսնում, որ մտավորականների մի մասին հովանավորում են օլիգարխները:

«Եթե մեկը մտածում է, որ օլիգարխ հովանավորից փող վերցնելով ստեղծում է արժեք և ծառայում իր ժողովրդին, իր գործն է, թեև մի առակ կա. եթե գործարքի մեջ ես մտնում սատանայի հետ, ապա նայիր պայմանագրի առաջին կետը` երբեք գործարքի մեջ մի մտիր սատանայի հետԲոլորից պահանջել հայրենասիրություն, ազգային հոգսերով մտահոգ լինելու ունակություն, կարծում եմ, ճիշտ չէ. այդպիսին կամ լինում են կամ չեն լինում: Այդպիսին չեն դառնում հաստատ»,- ավելացրեց նա:

 

 

Լուսանկարը՝ granish.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter