HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ֆինանսների փոխնախարար. «Դեմոկրատական արժեքներին ձգտող երկրի համար բողոքի ակցիաները շատ նորմալ եմ համարում»

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը «Հետքի» հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերի թանկցումներին` նշեց, որ որպես սպառող թանկացումների վերաբերյալ բացասական դիրքորոշում ունենալու համար պարտադիր չէ, որ Հայաստանում անպայման բնակվես: Ըստ նրա` ամբողջ աշխարհում չես գտնի որևէ երկիր, որի շարքային քաղաքացին դժգոհություն չհայտնի թանկացումների վերաբերյալ:

Վարդան Արամյանը որպես ընտանիքի հայր գնում է շուկա եւ զգում է գնային տատանումները: Նա համեմատաբար ավելի քիչ է օգտվում սուպերմարկետներից: 

«Հիմնականում մեր բակի խանութներից եմ առևտուր անում, որտեղ ավելի ակնհայտ են գնային տատանումները: Հենց մի ապրանքի գին բարձրանում է, բակիս խանութպանն անմիջապես ինձ բողոքում և տեղեկացնում է, որ արդեն նոր գնով են մատակարարում: Իսկ գնաճն իմ ընտանեկան բյուջեի վրա ազդել է այնքանով, որքանով այսօրվա հրապարակված միջին գնաճի ցուցաիշն է»,- նշեց ֆինանսների փոխնախարարը: 

Ինչ վերաբերում է քաղաքային տրանսպորտի թանկացմանը, Վարդան Արամյանը նշեց, որ իր շրջապատի մարդիկ էլ սովորական քաղաքացիներ են եւ օգտվում են հասարակական տրանսպորտից: 

«Թանկացումների վերաբերյալ երկու բան պետք է նայենք` արդարացիություն և օբյեկտիվություն: Եթե նայում ես առաջինի պրիզմայով, ես ինքս էլ որպես սպառող հիացմունքով չեմ վերաբերվում: Իսկ օբյեկտիվության տեսանկյունից, այսինքն` այդ նոր գներն իրական պատճառներ և հիմքեր ունեն, թե ոչ, կարծում եմ՝ դրա պատասխանը պետք է տա այն մարմինը կամ անձը, ով մանրակրկիտ ուսումնասիրել է հիմքերը սակագների թանկացման»,- ավելացրեց Վ. Արամյանը:

Անդրադառնալով տրանսպորտի թանկացման վերաբերյալ Երեւանում կազմակերպվող զանազան բողոքի ակցիաներին՝ ֆինանսների փոխնախարարը նշեց, որ մեզ մոտ դեմոկրատական արժեքները վերելք են ապրում, և հենց դա է վկայում, որ մարդիկ կարողանում են իրենց դժգոհությունը որևէ կերպ արտահայտել:

«Դեմոկրատական արժեքներին ձգտող երկրի համար բողոքի ակցիաները շատ նորմալ եմ համարում, բայց ճիշտ կլինի, որ ամեն դեպքում կարգուկանոնը որքան հնարավոր է հասարակության շարքերում պահպանվի, որպեսզի հանկարծ դա չվերածվի ներհասարակական թշնամանքի, երբ քույրը եղբոր հետ է վիճում, ընկերը` ընկերոջ և այլն: Դա մեր ազգին պետք չէ»,- ավելացրեց Վարդամ Արամյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter