HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակահարված վարորդն արդեն վիրահատվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Թիվ 67 երթուղին սպասարկող Գազել մակնիշի 23 74 Տ  համարի երթուղային տաքսու վարորդ Ալեքսան Ղազարյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Հիվանդանոցից մեզ ասացին, որ նա արդեն վիրահատվել է:

«Հարվածը եղել է  ուսի հատվածում: Թեթև վնասվածք է եղել: Հիմա նա պալատում է, կյանքին վտանգ չի սպառնում: Մեկ-երկու օրից դուրս կգրվի»,- տեղեկացրին բժշկական կենտրոնից:

Հիշեցնենք, որ այսօր «Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտակայքում` կանգառում, տեղի է ունեցել վիճաբանություն 67 համարի վարորդի և ուղևորի միջև, որից հետո ուղևորը դանակով հարվածել է վարորդին: Ոստիկանության լրատվության բաժնից մեզ հայտնեցին միայն, որ ուղևորի դանակի հարվածը եղել է վարորդի թևին, սակայն վիճաբանության մանրամասները դեռ հայտնի չեն:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter