HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել են պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

Կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

Հաշվետու տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում կատարված և ընթացիկ աշխատանքների մասին զեկուցել են ՀՀ կրթության և գիտության նախարարը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը: 

Քննարկման ընթացքում վարչապետ Սարգսյանն անդրադարձել է գերատեսչություններին տրված հանձնարարականների և աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին, հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter