HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Հարությունյան. «Գիտության զարգացման գործոններից են՝ աշխատանքային նորմալ միջավայրի ձևավորումն ու աշխատավարձերի էական բարձրացումը»

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Տնտեսագիտության թեկնածու Դավիթ Հարությունյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում: Աշխատանքները վերաբերում են տնտեսության տարբեր բնագավառներին, այդ թվում՝ հարկային քաղաքականությանը, վճարային հաշվեկշռի հիմնախնդիրնեին, արտաքին և ներքին պետական պարտքի կառավարման հիմնախնդիրներին:

Գիտությամբ սկսել է զբաղվել երկրորդ կուրսում, երբ սովորում էր Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում. «Իմ մուտքը գիտության բնագավառ, կարելի է ասել, եղավ շատ պատահական և բուռն: Շատ պատահական, գիտական հոդված հրապարակեցի «Տնտեսագետ» պարբերականում, որը բարձր գնահատվեց խմբագրական կոլեկտիվի և նաև դասախոսների շրջանում: Դրանից հետո սկսեցի պարբերաբար համագործակցել այլ պարբերականների հետ, ինչպես նաև հրավիրվեցի տարբեր տեղեր՝ գիտական զեկուցումներ կարդալու: Կարելի է ասել, որ հենց այդ գործունեությունն էլ ինձ ճանաչում բերեց ԲՈՒՀ-ում: Դա բնականաբար բերում էր ոգևորություն և ստիպում է՛լ ավելի խորը զբաղվել գիտությամբ»:

Ինչո՞վ է սիրում զբաղվել Դավիթը գիտությունից դուրս: Պարզվում է, որ նա շատ է սիրում հանդիպել ընկերներին և շրջագայել:

Իր կյանքի շրջադարձային պահը համարում է ԲՈՒՀ ընդունվելը: Գիտական մրցանակներ ստացել է ուսանողական տարիներին, և կարծում է, որ դրանք ևս էապես նպաստել են իր հետագա գիտական գործունեությանը և կայացմանը:

Գիտական աշխատանքները հրապարակվել են մի շարք երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ղազախստանում և Ռուսաստանում: Հրապարակել է շուրջ 60 հոդված և 4 գիրք: Հոդվածների 10 տոկոսը՝ համահեղինակների հետ:

Միջազգային գիտական համագործակցություններից. Դավիթը մասնակցում է Համաշխարհային բանկի կողմից ամեն տարի հրապարակվող «Doing Business» գրքի պատրաստման աշխատանքներին:

Մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս գտնում է, որ պետք է հաշվի առնել մի շարք գործոններ և չպետք է սահմանափակվել միայն մեկ կամ երկու չափանիշով:

Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառների ու խորքային արմատների իր վերլուծությունն այսպիսին է՝ դա պայմանավորված է երկրի ֆինանսական վիճակով և հասարակության կողմից գիտության նկատմամբ վերաբերմունքով, որը նաև ազգային մտածողության խնդիր է: Շատ երկրներում գիտության ֆինանսավորմամբ զբաղվում են մեծ Ընկերություններ, որոնք երկարաժամկետ հատվածում ստանում են բավականին հուսադրող արդյունքներ:

Տարատեսակ մրցանակների ու խրախուսական մրցանակաբաշխությունների հետ կապված, կարծում է, որ ներկայիս մրցանակներն ունեն ավելի շատ հոգեբանական նշանակություն, թեև համարում է, որ գումարները պետք է լինեն էականորեն բարձր ներկայում սահմանված չափերից, քանի որ իրականում դրամական խրախուսումը ոչ պակաս կարևոր է:

Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրը համարում է այն, որ գիտնականի համար չկան մեծ հնարավորություններ՝ իր կարողությունները Հայաստանում ցույց տալու կամ գիտական արդյունքը օգտագործելու համար:

Գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում դրական է վերաբերվում և կարծում է, որ վերջիվերջո պետք է գիտնականի ձայնը հասցնել հասարակությանը:

Ինչ վերաբերում է գիտական աշխարհում տեղ գտած կոռուպցիոն երևույթներին, խոստովանում է, որ նման փորձ չի ունեցել, ուստի՝ չի կարող մեկնաբանություններ անել:

Իսկ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ-պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ դրական միտումներ և էական փոփոխություններ չի նկատել, չնայած ընդունում է, որ վերջին ժամանակներում հեռուստատեսությամբ դրա մասին շատ է խոսվում:

Դավի՛թ, ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

Սովորել եմ ԱՄՆ-ում և Ճապոնիայում: ԱՄՆ-ում ուսանողների, դասախոսների համար ստեղծված էին բոլոր պայմանները՝ գիտական աշխատանքով զբաղվելու համար: Ներկայում դասավանդում եմ նաև Հայաստանում` Ամերիկյան Համալսարանում, որտեղ ևս ստեղծված են բոլոր պայմանները՝ գիտությամբ զբաղվելու համար: Կարծում եմ՝ գիտության զարգացման համար բարենպաստ միջավայր ձևավորելու համար ամենակարևոր գործոններից մեկն է նաև դասախոսի համար նորմալ բարեկեցիկ աշխատանքային միջավայրի ձևավորումը և աշխատավարձի էական բարձրացումը:

Ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։

Կոնկրետ գիտական այն ուղղությունը, որը ես եմ ներկայացնում, կարծում եմ՝ նման խնդիր չունի:

Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում անձամբ Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։

Այս հարցին շատ դժվար է պատասխանել: Բազմաթիվ աշխատանքային առաջարկներ եմ ստացել՝ աշխարհի տարբեր երկրներում աշխատելու, սակայն միշտ հրաժարվել եմ դրանցից: Հիմնական պատճառը եղել է այն, որ մարդ միշտ իրեն ավելի լավ է զգում իր հայրենիքում, իր հարազատների կողքին: Միևնույն ժամանակ, չեմ բացառում հետագայում աշխատանքային գործունեությունս այլ երկրներում ևս ծավալելը, քանի որ, կարծում եմ՝ Հայաստանն այդ առումով քիչ հնարավորություններ է տալիս:

Մանե Հակոբյան

Մեկնաբանություններ (1)

Ed
Hayastan@ teryevs ashxarhi miak yerkirn e, vortegh 20 tarekanner@ irenq irents hamarum en gitnakanner, bjishkner, pastabanner, qaghaqakan gordzichner, --mtavorakanner. Karavarutyun@ terutyunneri himnakan patjarn hents ayn e, vor hamapatasxan krdutyun chstatsadz andziq en ator zbagetsnogner@. Ashxatavardzeri bardzatsum@ hanun inchi petqe arvi, yerb mardkants, gordz anelu u ardyunq tsuyts talu poxaren, aveli shat kochumn u dirq zbaghetsnln e hetaqrqrum?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter