HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան՝ կրթական վստահելի գործընկեր

Կրթության և գիտության նախարարությունը և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր՝ ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի և ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորկյանի: Նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի նախագահին՝ նախաձեռնությանն աջակցելու և կրթական վստահելի գործընկեր դառնալու համար:

«Մեկնարկող նախագծի նպատակն է՝ ոսկերչության ոլորտում ապահովել մասնագիտական հմտություններ ունեցող, աշխատաշուկայի պահանջներին բավարարող երիտասարդ կադրերի պատրաստման գործընթաց:

Հուշագիրը համապարփակ լուծում է առաջարկում  որակյալ կադրերի պատրաստման հարցում՝ սկսած նյութատեխնիկական բազայի բարելավումից մինչև վերապատրաստում, մասնագիտությունների առարկայացանկ և դասավանդվող բովանադակության վերանայում,  ինչպես նաև լավագույն կադրերին աշխատատեղերով ապահովում:

Միջին մասնագիտական կրթության ոլորտում կրթական բարեփոխումների գերակայություններից մեկը մասնավոր հատվածի ներգրավման հարցն է ինչպես կրթական բովանդակության վերանայման, այնպես էլ  ուսումնական հաստատությունների կառավարման հարցում նրան դաշնակից դարձնելու և վերջնաարդյունքի վրա խարսխված կրթական ծառայությունների մատուցման գործում, որը պետք է լինի բացառապես աշխատաշուկայի պահանջներին համապատասխան»,- նշել է նախարարը:

Ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորկյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանից դուրս ապրող յուրաքանչյուր հայի պարտքն է փորձել օգնել իր հայրենիքին: Նա ընդգծել է, որ այս հուշագրի նպատակն է ստեղծել բազա՝ ինտելեկտուալ և մասնագիտական բարձր մակարդակ ունեցող մասնագետներ պատրաստելու համար:

Հուշագրի նպատակն է՝ մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈՒ/ շարունակական զարգացումը, ուսումնական հաստատություն-գործատու գործընկերային կապերի ամրապնդումը, հաստատությունների շրջանավարտների զբաղվածության ապահովումը, մասնավորապես, ոսկերչության բնագավառում:  Համաձայն հուշագրի՝ կողմերն աջակցելու են.

  • ՄԿՈՒ հաստատություններում ուսուցման գործընթացի կազմակերպմանը՝ մասնավորապես ոսկերչական մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների մշակմանը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը,
  • ՄԿՈՒ հաստատությունների նյութատեխնիկական բազայի համալրմանը,
  • Վերապատրաստումների միջոցով ՄԿՈՒ հաստատությունների արտադրական ուսուցման վարպետների կարողությունների հզորացմանը,
  • ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպմանը,
  • ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների աշխատանքի տեղավորմանը,
  • Միջազգային ոսկերչական ցուցահանդեսներում ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների ներգրավմանը:

Կողմերը մասնակցելու են նաև ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների և ծրագրերի արդյունքների վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանակմանը և հանրային իրազեկման միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter