
Քննարկում քաղաքապետարանի մոտ (լուսանկարներ)
Նույնիսկ քաղաքային տրանսպորտի սակագնի իջեցումից հետո ավանդույթ դարձած երեկոյան քաղաքացիական քննարկումները չեն դադարել: Այսօր ևս քննարկում տեղի ունեցավ, այս անգամ՝ Երևանի քաղաքապետարանի մոտ: Մասնակիցների խոսքերով հաջորդ հանդիպումը լինելու է վաղը, նույն ժամին՝ 20:00-ին, Մաշտոցի պուրակում, սակայն չի բացառվում, որ քննարկումն այս անգամվա պես կրկին տեղափոխվի քաղաքապետարանի մոտ: Համենայն դեպս, դա պարզ կլինի, վաղը՝ պուրակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել