HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փաստաբան. «Առայսօր էլ ես զգում եմ, որ Հրաչյա Հարությունյանին անհրաժեշտ է պաշտպան, ով լիարժեք հասկանում է ավտովթարի գործերից»

Հրաչյա Հարությունյանը, ում ՌԴ դատախազությունը մեղադրում է հուլիսի 13-ին Պոդոլսկ քաղաքի շրջակայքում տեղի ունեցած ավտովթարի համար, հրաժարվել է իր փաստաբաններից` Ալեքսանդր Մելցեւից, Էրիկա Չաբանովայից եւ Վլադիմիր Սվիրիդովից եւ խնդրել է, որպեսզի իր շահերը պաշտպանեն փաստաբաններ Ռուբեն Մարգարյանն ու Վլադիմիր Անիսկինը:

Ռուբեն Մարգարյանն ազգությամբ հայ է, սակայն ՀՀ փաստաբանների պալատի անդամ չէ:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ավտովթարների գործերով մասնագիտացած փաստաբան Ռուբեն Բալոյանը ավելի վաղ էր հայտարարել, որ որոշ ծախսեր հոգալուց հետո ինքը պատրաստ է անվճար ստանձնել Հրաչյա Հարությունյանի պաշտպանությունը:

Ռուբեն Բալոյանից հետաքրքրվեցինք, թե ինչու նա չընդգրկվեց գործում: «Ի վերջո դա ես չեմ որոշում։ Ինձ պետք է դիմեն նրա ընտանիքի անդամները։ Առայսօր էլ ես զգում եմ, որ նրան անհրաժեշտ է պաշտպան, ով լիարժեք հասկանում է ավտովթարի գործերից եւ ունի այդ գործերի քննության բազմամյա փորձ»,-ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ Հարությունյանի պաշտպանությունը ստանձնելու իր հայտարարությունից անմիջապես հետո իրեն զանգահարել է մի երիտասարդ եւ պատրաստակամություն հայտնել ֆինանսապես աջակցել։ Նա ասել է, որ Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամների հետ մտերիմ հարաբերությունների մեջ է:

«Նա ինձ տվեց նրա եղբոր հեռախոսահամարն ու խնդրեց զանգահարել։ Եղբոր հետ զրույցի ընթացքում ես նրան հայտնեցի իմ պատրաստակամությունը` Հրաչին անհատույց օգնելու մասին։ Այնուհետև նա ինձ խնդրեց զանգահարել Հրաչյա Հարությունյանի կնոջը եւ այդ ամենը հայտնել նրան, տալով ինձ կնոջ հեռախոսահամարը։ Զրուցեցի կնոջ հետ, ով ինձ ասաց, որ տանը լրագրողներ կան, ես ձեզ կզանգահարեմ։ Այսքանով էլ ավարտվեցին իմ զրույցները Հրաչյայի հարազատների հետ»,-ավելացրեց փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter