Երևանի կանաչապատմանը կնպաստեն նոր ու ժամանակակից սարքավորումները
Մայրաքաղաքի կանաչապատման ծավալները ավելացնելու և աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ներկրվել են հատուկ նշանակության 500 միավոր տեխնիկասարքավորումներ. խոտհնձիչներ, թունաքիմիկատների ներարկման մեխանիզմներ, փորող-փխրեցնող գործիքներ, էլեկտրա և բենզասղոցներ և այլն:
Առաջին անգամ Կանադայից ներկրվել է նաև մասնագիտացած բեռնատար, որի թափքում տեղադրված համակարգերը ծառը բնարմատով ու բնահողով մեկ տեղից մեկ այլ տեղ տեղափոխելու հնարավորություն են տալիս:
Այս սարքավորումների առկայությամբ հնարավոր կլինի լիարժեք կատարել ագրոտեխնիկական կանոններին համապատասխան բոլոր միջոցառումները: Մեքենամեխանիզմները, ըստ նախապես ներկայացված հայտերի, կբաժանվեն վարչական շրջաններին, որոնք էլ իրենց հերթին եղած տեխնիկայի մի մասը կտրամադրեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին, նախադպրոցական կրթական հաստատություններին և համատիրություններին:
Արդյունքում, այն ամենը, ինչը մինչ օրս մայրաքաղաքի այգիներում, պուրակներում և այլ կանաչ գոտիներում իրականացվում էր ձեռքով, այսուհետ կկատարվի մեքենայացված տարբերակով` մի քանի անգամ արագացնելով և առավել նպատակային դարձնելով աշխատանքը:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը, շուտով Երևան կհասնի թվով 400 միավոր նմանատիպ սարքավորումների 2- րդ խմբաքանակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել