HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Կարապետիչը գոլդ համարներ է գնել

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն անցել է տղայական հաճույքների: Երեկ նա մասնակցել է ճանապարհային ոստիկանության կազմակերպած պետհամարանիշների աճուրդին եւ մեկ միլիոն 2 հարյուր հազար դրամով գնել 55 LD 555 համարանիշը: Թերթի հարցին, թե ինչով է պայմանավորված կտրուկ անցումն այսօրինակ հաճույքներին, Կարապետիչն ասել է. «Ինչ է, ես իրավունք չունե՟մ ինձ համար որեւէ բան անեմ: Ալամ աշխարհի համար արեցի, իմ տիկնոջ, ընտանիքի համար իրավունք չունե՟մ որեւէ բան անելու: Իմ համարները սովորական համար ա, տիկնոջս համար եմ արել, կնոջս գեղեցիկ «Մերսեդես» եմ առել, վաղուց խոստացել էի ու գնացի համարանիշներն աճուրդով վերցրեցի»: 

Անդրադառնալով «ալամ աշխարհին» մատուցած ծառայություններին` նշեց, որ չնայած այս տարվա իր ձախորդություններին` այնուամենայնիվ, շարունակում է քաղաքացիների հանգիստը կազմակերպել Սեւանի ափին, իհարկե, ոչ նախկին քանակով: Ինքն առայժմ շարունակում է հանգիստը հայաստանյան հանգստավայրերում, իսկ ակտիվ քաղաքական գործունեությամբ կզբաղվի աշնանը: 

Մեկնաբանություններ (1)

Losavantsi
Քանի դեռ այս կարգի խեղկատակը գեթ մեկ հետևորդ ունի Հայաստանում, այդ թվում նաև Մերսեդեսով և գոլդ համարներով «պահվող» իր սեփական կինը, մոտ ապագայում լույսի նշույլ անգամ չի կարող նշմարվել մեր երկրի ու ժողովրդի համար: Եվ ճիշտ հակառակը, սրա նմանների շնորհիվ նաև, մենք շուտով կհասնենք ու կանցնենք Մադագասկարին նույնպես...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter