HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրին հասցվել է 2.98 մլն դրամի վնաս

Անցած շաբաթվա ընթացքում բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության իրականացրած ստուգումների ընթացքում, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ, որոնց արդյունքում կայացվել է 1.96 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 22 որոշում:

Ըստ հաշվարկների՝ շրջակա միջավայրին հասցվել է 2.98 մլն դրամ գումարի վնաս: Ինչպես հայտնում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ստուգումներն ընդգրկել են բուսական աշխարհի, հողերի, մթնոլորտային օդի պահպանության ոլորտները, հանքանյութի, բնափայտի ապօրինի տեղափոխումը, ապօրինի որսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter