HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ ոստիկանի կողմից վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու դեպքի առթիվ

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ իր վարույթում է գտնվում ոստիկանի կողմից վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցված մի գործի քննություն, որը տեղի է ունեցել  հուլիսի 22-ին: Ըստ ՀՔԾ կայքէջի՝ ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Մելքոնյանը նշված օրը ժամը 21:15-ի սահմաններում իր վարած «Մերսեդես-Բենց Ե-240» մակնիշի, 38 ՕՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 1942թ. ծնված, հետիոտն Արտաշ Գասպարյանին: 

Տուժածին տեղափոխել են Երևան քաղաքի Մ. Հերացու անվան թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` նույն օրը մահացել է:
Դեպքի առթիվ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտմամբ` ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter