
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը պարզաբանում է
Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել 2013թ. հուլիսի 23-ին «Հետքում» հրապարակված «Գծատեր Զախարյաններն ու Բեգլարյանները կամ «Երեւանի ՄՈւԱՏ» ՓԲԸ-ն» հոդվածի առնչությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Ի պատասխան 23-ը հուլիսի 2013թ. «Hetq.am»-ում հրապարակված «Գծատեր Բեգլարյաններն ու Զախարյանները կամ «Երեւանի ՄՈւԱՏ» ՓԲԸ-ն» հոդվածի, որտեղ նշվում է, թե տվյալ ընկերության տնօրեն է եղել Համլետ Բեգլարյանը, ով Գագիկ Բեգլարյանի ավագ եղբայրն է, հայտնում ենք, որ հոդվածում ներկայացված հոդվածում ներկայացված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Գագիկ Բեգլարյանը Համլետ Բեգլարյան անուն-ազգանունով եղբայր կամ ազգական չունի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել