HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արցախը հավակնոտ ծրագիր է իրականացնում Արաքսի հովտում

«Ծովից ծով Հայաստան չունեցանք, բայց գետից գետ Ղարաբաղ ունեցանք. Արաքսից մինչեւ Թարթառ նկատի ունեմ»,- ասում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Ըստ նրա՝ 1-2 մլն բնակչություն կերակրելու ունակ արցախյան հողում այսօր ապրում է շուրջ 140.000 մարդ, ինչը «անթույլատրելի ճոխություն» է մեզ համար: «Հադրութից մինչեւ Արաքս 70 կմ-ից ավելի տարածք ենք անցնում, եւ այդ ամբողջ ճանապարհին՝ բերրի հողեր, աղբյուրներ, տարածք, տարածք: Տասնյակ կիլոմետրերով առաջնագիծ, մարտական հերթապահություն իրականացնող զինվոր, իսկ թիկունքում՝ 150 կմ խորությամբ անմարդաբնակ տարածքներ»,- փաստերն է արձանագրում Աղաբեկյանը ու նշում, որ ԼՂՀ իշխանությունները որոշել են բնակիչների, վերաբնակիչների ու ներդրողների համար Արաքսի հովտի հողերը իրացնելու հնարավորություններ ստեղծեն: Նախագիծն այդպես էլ կոչվում է՝ «Արաքսի ծրագիր»:    

Նա նշում է, որ հպարտություն է ապրում, երբ տեսնում է հացահատիկով բարձված «ԿամԱԶ»-ները, որոնք ԼՂՀ-ից ՀՀ են գնում: Անցյալ տարի 20.000 տ հացահատիկ է տեղափոխվել ՀՀ: «Միայն դրա համար արժեր մարտնչել»,- ասում է նա՝ ավելացնելով, որ հիանալի կլիներ մեծացնել ծավալները, որի հնարավորությունը կա: Արդեն 27 կմ հոսանքալար է անցկացվել, շուտով արտեզյան հորեր կփորվեն, 45 ընտանիքի համար ժամակավոր կացարաններ են կառուցվել, հիմա բենզալցակայանի, խանութի հարցը պետք է լուծվի: Մասնավորապես՝ Եղվարդի «Բերրիություն» ընկերությունն արդեն արձագանքել է ծրագրին ու տեղափոխվել Արաքսի մոտ: ԼՂՀ ղեկավարությունը ակնկալում է այլոց ակտիվ մասնակցությունը նույնպես՝ օգնելու պատրաստակամություն հայտնելով:

«Հետքի» հարցին, թե ինչու նման ծրագիր էլ չի իրականացվում Ակնայի (նախկին Աղդամի) տարածքում, որի հողերը հայտնի են բերրիությամբ, Ա. Աղաբեկյանն ասում է, որ հատկապես Ստեփանակերտից շատերն այնտեղ հողեր են վերցրել ու մշակում են, իսկ եթե դա չի եղել 100 տոկոսով, խնդիրը միայն ջրի սակավությունն է: Դա լուծելու համար էլ իշխանությունները մտածում են Թարթառի ջուրը անցկացնել Ակնայի մոտ: «Եթե Աղդամի տարածքում այսպես ասած հողի կռիվ կա, ապա Արաքսի դեպքում կիրառում ենք «ինչքան վազեք, այդքանը ձերն է» սկզբունքը»,- ասում է փոխվարչապետը:       

Մեր դիտարկմանը, թե Արցախում կարծիք կա նաեւ, որ առաջնագծի անմիջական թիկունքը վերաբնակեցնելը կարող է հավանական պատերազմի ժամանակ թիրախ դարձնել խաղաղ բնակչությանը, Ա. Աղաբեկյանը պատասխանում է. «ԽՍՀՄ ծրագրով, եթե ՆԱՏՕ-ն Թուրքիայից հարձակվեր, Երեւանի բնակչությունը պիտի նահանջեր Սեւանի ուղղությամբ, եւ այնտեղից հակահարձակում սկսվեր: Մոռացեք այն ժամանակների մասին: Արդի պատերազմներում թիկունքի իրական խորությունը ճիշտ Արցախի խորությունն է: Այսինքն՝ Ստեփանակերտում, Հադրութում, թե Աղդամում կապրի խաղաղ բնակիչը, տարբերություն չկա: 1994-ի պատկերացումները բուֆերային գոտու, մարտ վարելու գոտու մասին արժեզրկված են: Ես միշտ կրկնել եմ. ազատագրված տարածքները մաս են կազմում ԼՂՀ-ի: Այդ տարածքները մեր տնտեսական անվտանգության բաղադրիչն են, ինչպիսին է եւ «Արաքսի ծրագիրը»: Խաղաղ բնակչին չպետք է կերակրել ռազմական գործողությունների վերսկսումով: Նրան պետք է ասել հետեւյալը. մենք պատրաստ ենք, դիմակայելու ենք, հաղթելու ենք, եւ դու պետք է ստեղծես: Ինքն ինչքան շատ ստեղծի, այնքան պատերազմը հեռանալու է մեզնից»:  

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Լավ է ուշ,քան երբեք:...................................1. ԼՂՀ ԲՈԼՈՐ պաշտոնյաները պիտի երբեք ազատագրված տարածքները չանվանեն «բուֆերային գոտի» ու նման հակասահմանադրական տերմեր: Այդպիսի (դրսում կատու, ներսում՝ կատու ճղող) պաշտոնյաներին պիտի պաշտոնից վռնդել ու պատժել՝ ԼՂՀ սահմանադրությունը ոտնահարելու համար: ԴՈՒՔ առաջինը պիտի հարգեք ձեր սահմանադրությունը:......................................2. ՀՀ-ն ՈՉ ՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ մանդատ չունի ԼՂՀ-ի անունից բանակցել,նաև միջազգային իրավունքի տեսանկյունից: Իսկ ԼՂՀ «քաջ» իշխանությունները սրա մասին արդեր տարիներ ԼՌՈՒՄ են: ՀՀ իշխանական կլանի համար ազատագրված տարածները «հանձնելու» քաղաքական բլեֆ-թատրոնը դարձել է իրենց ԱԹՈՌՆԵՐԻՆ կառչելու «անժամանակ» սոսինձ: ԼՂՀ-ի իշխանություններն ու քաղաքացիները այս բլեֆ-թատրոնին ՉՊԻՏԻ մասնակցեն,այլապես 20 տարի հետո էլ այդ հողերը դատարկ են մնալու:
GB
Վարազ, ավելի լավ է կանչել ԱՐՑԱԽ քան ԼՂՀ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter