Վյաչեսլավ Դանիելյանը` ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գնդապետ Վյաչեսլավ Դանիելյանն այսօր նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ` կնքելով պայմանագիր 5 տարի ժամկետով: Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել ԼՂՀ նախագահի կայքէջում:
Ստորեւ՝ նրա կենսագրությունը ըստ http://hanragitaran.razm.info-ի
Դանիելյան Վյաչեսլավ Իվանի (ծ. 19.3.1965, Բաքու), ՊԲ գնդապետ (2000)։ Ավարտել է Բաքվի բարձրագույն սպայական հրետանային ուսումնարանը (1986)։ 1986֊92–ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում, Մերձկարպատյան ռազմական օկրուգում մոտոհրաձգային դասակի, Նովոգրադ-Վոլժսկիի զորամասի վաշտի հրամանատար։ 1992-93-ին նշանակվել է Արցախի պաշտպանության բանակ № զորամասի բաժնի, ապա՝ շտաբի պետ, 1993-95-ին՝ հրամանատարի տեղակալ, 1995-2000-ին` Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, 2000-ից՝ հրամանատար։
Վյաչեսլավ Դանիելյանը մասնակցել է Մարտակերտի (հեռուստաաշտարակի բարձունք, Մեծշեն, Դամիրլու, Գյուլաթաղ, Ջանյաթաղ, Կուսապատ, Սրխավենդ, Կիչան, Չլդրան ևն), Ասկերանի,Հադրութի (Դիզակ, Ցոր, Սուլեյմանլու, Էֆենդիլար, Առաքյուլ ևն), Ջաբրայիլի, Ֆիզուլիի (Հորադիզ) և այլ շրջանների, Օմարի լեռնանցքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության համար» և «Մարտական ծառայության համար» մեդալներով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել