
«Երեւան ՄՈւԱՏ»-ի նախկին տնօրենը եղել է փոխնախարարի եղբայրը
Ինչպես արդեն հայտնել ենք, տրանսպորտի եւ կապի նախարարությունը «Գծատեր Զախարյաններն ու Բեգլարյանները կամ «Երեւանի ՄՈւԱՏ» ՓԲԸ-ն» հոդվածին ի պատասխան նշել է, որ հոդվածում նշված Համլետ Բեգլարյանը նախարար Գագիկ Բեգլարյանի հետ որեւէ առնչություն չունի:
Մեր հարցմանը պատասխանելով՝ նախարարի տեղակալը՝ Հրանտ Բեգլարյանը, հայտնել է, որ «Երեւանի ՄՈւԱՏ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Համլետ Բեգլարյանը իր հարազատ եղբայրն է, որը մահացել է 2009 թ.: Փոխնախարարը նշել է նաեւ, որ եղբայրը 40 տարի աշխատել է Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող բազմաթիվ տրանսպորտային ընկերություններում, եւ հիմա նրա գործը շարունակում է որդին:
Այս թյուրիմացության համար հայցում ենք ընթերցողների եւ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ներողամտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել