Հանձնարարել է ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին քննարկումներում ներգրավել շահագրգիռ բոլոր կողմերին
Երեւանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել նաեւ մայրաքաղաքային տրանսպորտի խնդիրներին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ շարունակվող հսկողությանը՝ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ հայտ է ներկայացվել ավտոբուսային երթուղիների մրցույթին մասնակցելու նպատակով:
Երևանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացման գործընթացի հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է ԶԼՄ-ներով և հնարավոր այլ միջոցներով իրազեկել հանրությանը հայտարարված մրցույթների և դրանց անցկացման վերաբերյալ:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև քայլեր ձեռնարկել կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշման հետ կապված քննարկումներ կազմակերպելու նպատակով ձևավորվող հանձնաժողովի աշխատանքներում շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչներին ներգրավելու ուղղությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել