HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղեգնաձորում նշվել է 4-րդ զորամիավորման ստեղծման 16-րդ տարեդարձը

Վայոց Ձորի  մարզի մարզկենտրոն Եղեգնաձորում հուլիսի 28-ին հանդիսավոր պայմաններում նշվեց 4-րդ զորամիավորման կազմավորման 16-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Եղեգնաձորում անցկացված զորահանդեսին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, զորամիավորումների հրամանատարներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների բարձրաստիճան սպաներ և պետական այրեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով հանրապետության տարբեր մարզերից ժամանած հյուրերին` ԶՈւ 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ներկայացրեց զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին և ձեռքբերումները:

Գեներալ-մայոր Մակարյանը նաև հավաստիացրեց, որ «զորամիավորման անձնակազմը անելու է առավելագույնը` մարտական պատրաստության առավել բարձր ցուցանիշներ արձանագրելու և հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործում»:

Իր և պաշտպանության նախարարության կողմից շնորհավորելով ներկաներին 4-րդ զորամիավորման կազմավորման տարեդարձի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ այս օրը եզակի է իր բնույթով, քանի որ նշվում է ոչ թե զորամիավորման զորամասերից մեկի պարիսպների ներսում, այլ մարզկենտրոնում, և դա պատահական չէ, քանի որ ժողովրդի ծոցից ծնունդ առած և նրա անվտանգության երաշխավորը հանդիսացող ազգային բանակն իր ժողովրդի հետ պետք է դիմավորի բանակային յուրաքանչյուր տոն: Նախարարը նաև հավելեց, որ զորամիավորման կազմավորման տարեդարձն առիթ է հետադարձ հայացք նետելով` իրավմամբ հպարտանալու 21 տարիների ընթացքում մեր բանակի անցած հաղթական ճանապարհով ու ձեռքբերումներով:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զորամիավորման մի շարք զինծառայողներ մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով:

Հանդիսավոր միջոցառումն ավարտվեց զորահանդեսով, ապա ներկայացվեցին Հայկական բանակի սպառազինության մի շարք նմուշներ:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter