HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա

Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում օգոստոսի 1-31-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կանցկացվի նաև անվճար բուժօգնության ակցիա: Այս մասին տեղեկացրել է  Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ: «Այցելելով բուժհաստատություններ՝ մենք տեղում մեկ անգամ ևս ծանոթանում ենք առկա հնարավորություններին ու պայմաններին և, ըստ այդմ էլ, բաշխում ենք անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում մատուցվող ծառայությունները»,- նշել է Դավիթ Օհանյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալի խոսքով՝ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում կընտրվեն այնպիսի ծառայություններ, որոնք առավել պահանջված են բնակչության կողմից: Ըստ այդմ՝ մեկնարկող անվճար ակցիայի շրջանակում բնակիչներին բուժօգնություն կմատուցվի սրտանոթային հիվանդությունների, գինեկոլոգիական ծառայությունների և մի շարք այլ հիվանդությունների մասով: Ակցիայի շրջանակում կիրականացվեն ինչպես հետազոտություններ, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում,  վիրահատություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter