HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարը ԳԱՄԿ ղեկավարներին հորդորել է բարձրացնել աշխատանքի որակը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) ղեկավարներին: Նախարարն ընդհանուր առմամբ արդյունավետ գնահատելով կենտրոնների աշխատանքը` ԳԱՄԿ ղեկավարներին հորդորել է բերքահավաքի այս եռուն շրջանում բարձրացնել աշխատանքի ռիթմն ու որակը: Ս. Կարապետյանը մասնավորապես նշել է. «Մեր սպասելիքները ձեզնից ավելին են, դուք կոչված եք գործուն աջակցություն ցույց տալ ոչ միայն ոլորտի առջև կանգնած այսօրվա խնդիրների հաղթահարմանը, այլև հեռահար հարցերի լուծմանը` այլընտրանքային եկամուտների ապահովմանը, նոր տեխնոլոգիաների և համաշխարհային փորձի ներդրմանն ու տեղայնացմանը, գյուղատնտեսական մթերքների իրացման նպատակով նոր շուկաների հետազոտմանն ու մարքեթինգային տեղեկատվության ներդրմանը»:

ԳԱՄԿ-երի ղեկավարները նախարարին զեկուցել են ընթացիկ աշխատանքների մասին, խոսել առկա խնդիրներից, կոնկրետ առաջարկներ ներկայացրել իրենց գործունեությունն առավել համակարգված կազմակերպելու նպատակով: Նախարարը ԳԱՄԿ ղեկավարներին կոչ է արել չսպասել ֆինանսկան հոսքերի, այլ ստեղծել դրանք եղած ռեսուրսներից, քանի որ հետագայում այս կենտրոններն անցնելու են լիակատար ինքնաֆինանսավորման: Մարզային կենտրոնների ղեկավարները կոնկրետ հանձնարարականներ են ստացել աշխատանքների վերակառուցման, տեղերում մատուցվող ծառայաությունների բարելավման վերաբերյալ: Ամփոփելով խորհրդակցությունը` նախարարը շնորհակալություն է հայտնել Սյունիքի, Շիրակի մազերի ԳԱՄԿ-ների ղեկավարներին բավարար ցուցանիշներ ապահովելու համար, իսկ Արարատի, Լոռիի և Տավուշի ԳԱՄԿ-ների ղեկավարներին հորդորել է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

Աղբյուրը` www.shirak.agro.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter