HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրականացվում են մայրաքաղաքի բուֆերային անտառաշերտի վերականգնման աշխատանքներ

Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքի կանաչապատմանն ուղղված աշխատանքներում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առանձնակի կարևորվել է Երևանն անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը: 2013թ. ծրագրերով այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել նաև «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ աշնանը նաև ծառատունկ է նախատեսվում: Ոռոգման ցանցի ընդլայնման 2013թ.  ծրագրի շրջանակում շուրջ 70 հա կանաչ զանգված արդեն լիովին ոռոգելի է դարձել: 

Երևանի համաչափ զարգացման համատեքստում քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Կանաչապատման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում անցած կիսամյակում տնկվել է շուրջ 40 հազար ծառ և թուփ, կրապատվել են 34 հազար և ձևավորվել 16 հազար տարբեր տեսակի ծառեր: Մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքներն արդեն զարդարում են շուրջ  2 մլն բազմերանգ ծաղիկներ: Այս ուղղությամբ լրացուցիչ աշխատանքները դեռևս շարունակվում են:

Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաև սիզամարգերի ծավալը:  Անցած վեց ամիսների ընթացքում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, ևս 10 հա գոյություն ունեցող սիզամարգեր էլ թարմացվել են:  Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում և սիզամարգերում տեղադրվել են շուրջ 40 գեղարվեստական կոմպոզիցիաներ,  ևս 30-ի տեղադրման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: 

Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Մեկնաբանություններ (1)

Ռաֆիկ
«Փարոս»-ի արդեն ինչ-որ չափով տնկիներով պատված պուրակը այս գարնանից Սամվել Ալեքսանյանի «ջանքերով» մեթոդաբար ավերվում է մի նոր՝ մաս-մաս կառուցվող գիգանտ շինության տակ: Էլ ո՞րտեղ են պլանավորում ծառատունկը, շինության կտուրի՞ն: Այնտեղ շուտով էլ ծառատունկի տարածք չի մնա: Թե՞ պարոն-Տարոնը այդ թույլտվության մասին էլ է մոռացել... Վերջերս շատ մոռացկոտ է դարձել իր որոշումների հանդեպ: Մաշտոցի պողոտայի շուկայի վերին հարկի շինության ապօրինությունն հաստատող որոշում էլ ընդունեց, հեռուստատեսությամբ էլ ապամոնտաժման գործընթացի մասին ռեպորտաժ ցույց տվեց որոշման կատարման հետեւողականությունն ապացուցելու համար: Սակայն պարոն-Տարոնն էլի մոռացավ, իսկ Սամոն էլ շուկայի վերին հարկը շարունակում է առանց թույլտվության զօրացնել... Ու՞ր է հետեւողական պարոն-Տարոնը.... Այսինքն այսքանից հետո ու՞ր պետք է լինի պարոն-Տարոնը՞....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter