«Չորրորդ ինքնիշխանություն». Շահինյանին հեռացրել են
«ՉԻ» տեղեկություններով` օրերս Հովհաննես Շահինյանին հեռացրել են Արաբկիրի տարածքային ստորաբաժանման ՀՀԿ ղեկավարի պաշտոնից: Այս պահին դեռեւս նրա փոխարեն որեւէ մեկին չեն նշանակել, սակայն Արաբկիրում խոսակցություններ են շրջանառվում, որ Հովհաննես Շահինյանին փոխարինելու է իր տեղակալը` ՀՀԿ-ական Արմեն Մարտոյանը: Ի դեպ, տեսակետ կա, որ Շահինյանին հեռացրել են այն պարզ պատճառով, որ վերջինիս անունը կապվում է Հովհաննես Թամամյանի հետ: Իսկ Թամամյանը Շահինյանի մասով չի լռել, ասել է բաներ, որոնց հրապարակումը բացասական հետեւանք կունենա նախընտրական ՀՀԿ-ի առանց այդ էլ ցածր վարկանիշի վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել