Հայտարարվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013» մրցույթը
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է հայագիտության, հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների, ճարտարագիտության և տեխնոլոգիայի բնագավառներում ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013» մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ պետք է ներկայացնել առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում մինչև 2013 թվականի սեպտեմբերի 6-ը ներառյալ (մինչև՝ Երևանի ժամանակով ժամը 18:00):
Մրցույթի հրավերի փաթեթը զետեղված է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ինտերնետային կայքում:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել