
Մեղադրվողի կողմնակիցները պիկետ կանեն դատարանի առաջ
Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի պաշտպանության խումբը հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօր՝ ժամը 16:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու կալանավորված Ա. Պետրոսյանի խափանման միջոցը երկարձգելու միջնորդության կապակցությամբ դատական նիստը:
«Արդեն երրորդ անգամ է, ինչ նախաքննություն իրականացնող մարմինը հանդես է գալիս նման միջնորդությամբ՝ չունենալով որևէ հիմնավոր ապացույց Արայիկ Պետրոսյանի դեմ: Դատական նիստին զուգահեռ տեղի է ունենալու նաև բողոքի պիկետ, ինչպես նաև նիստից հետո Արայիկ Պետրոսյանի փաստաբանը հանդես կգա մամլո բրիֆինգով»,- հայտնում է խումբը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել