HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ իշխանութիւններուն

Երկար ժամանակ մտորումներու մէջ էի. գրե՞լ այս նամակը, թէ՞ ոչ: Ազգային արժանապատվությունս թույլ չէր տար զիս, այս տողերը գրելիս էլ ինձ կզգամ մի տեսակ դավաճանի, հայրենի արժեքներուն դավաճանած հայի դերուն մէջ: Սակայն մյուս կողմից էլ ինձ հանգիստ չի տար Հայրենիքումս կատարվող ասանկ անարդարությունները:

Հայաստանին մշակութային կեանքի մասին իմ պատկերացումները ձեւաւորված են Բեյրութի «Ազդակ» օրաթերթի «Հայրենի կեանք» խորագրի ներքո տպագրուած նյութերով` գիրքէրու շնորհանդեսներ, հանդիպումնէր սփիւռքահայ և հայաստանեան մշակույթի անվանի գործիչներու հետ, գրական քննարկումներ, գիտաժողովներ, որոնց հիմնական կազմակերպիչը կհանդիսանար Հայաստանի ազգային գրադարանը` ի դեմս գրող, հրապարակախօս տնօրեն Դավիդ Սարկիսեանի: Բեյրութահայութեան շրջանում հաճախ էր խոսվում նրա հայրենասիրական, մշակութային ձեռնարկներու մասին, անգամ մը Հայաստան այցիս ատեն պատիվ եմ ունեցել մասնակցելու Դ.Սարկիսեանի կազմակերպած միջոցառումներից մի քանիսին, որոնց մասնակցում էին հայաստանեան մտավօրականութեան սերուցքը և ես երբեք չի պիտի մոռանամ այդ նուիրական պահերը, որ ապրած եմ Ազգային գրադարանէն ներս: Ջերմ, լիրիկական մթնոլորտում ես առնչուեցա հայ պոեզիային, գեղանկարչութեանը, որն ինծի համար առավել տպավորիչ էր, քանզի այդ ամենը Հայրենիքում էր… Այսօրուա պէս հիշում եմ Զաւեն Եկավեանին մեծարումը գրադարանում, որի ժամանակ խոսուեցաւ նաև սփյուռքահայ գաղթօջախների խնդիրների մասին, առաջարկություններ արուեցին դրանք լուծելու ուղղութեամբ…

Եվ հանկարծ իմացա, որ Դավիդ Սարկիսեանին հետ մշակոյթի նախարարը մտադիր չէ կնքել աշխատանքային նոր պայմանագիր մը: Աստված իմ, ինծի կթվար, որ մշակույթի նախարարը պետք է ոգևորէ, խրախուսէ Սարկիսեանններու նման անհատներին: Չէ՞ որ բացի հեղինակած մի շարք գիրքէիրց, որոնցից նա բաժին է հանել նաև մեր գաղթօջախին, իր ներդրումն ունի Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդման գործում: Հիշում եմ, թե մի երկու տարի առաջ ինչ ջերմեռանդութեամբ էր Բեյրութում հայտարարել գրքահավաք, որն ըստ իս, հենց մշակույթի նախարարի պարտականութիւնն էր, մինչդեռ վերջինս ոչ մի միջոց չձեռնարկեց` անգամ այդ հաւաքուած գրականությունը Հայաստան տեղափոխելու հարցում: Այդ գործը հաջողուեցաւ միմիայն Դավիդ Սարկիսեանի նվիրուածութեան շնորհիվ…

Մի նկատառում ևս. լսելով Դ.Սարկիսեանի պաշտոնանկութեան մասին լուրը` փորձեցի համացանցի օգնութեամբ իինծի համար պարզել ադոր պատճառները, ավաղ… ոչ մի բացատրութիւն չկար, եւ փոխարենը` համացանցի հայաստանեան գրեթե բոլոր կայք էջերը հեղեղված էին Հասմիկ Պողոսեանին վերաբերող այնպիսի նիւթերով, որ ես փշաքաղուեցա, իմ պատկերացմամբ միայն օրենքով գողերը, հանցագործները կարող էին նման պատմութիւն ունենալ, որակումներ` ստախօս, կաշառակեր, գող, կերել է պետութեան փողերը, և նման այլ մութ գործեր…

Կուզեմ ըսել, որ ինծի, որպես հայ մարդու, կարող եմ համոզված ըսել, որ ողջ բեյրութահայութեանը մեծ ցավ կպատճառէ Դ. Սարկիսեանի պաշտոնանկութիւնը: Հայաստանի մշակութային կեանքը շատ բաներով օգնում է սփիւռքահայութեանը` հայ մնալ օտար միջավայրում, իսկ այս վերջին տեղեկութիւնները ցնցեցին ինձ…

Կխնդրեմ, ՀՀ կառավարութեանը, բեյրութահայութեան անունից, վերանայիլ Դ.Սարկիսեանի հետ կնքած պայմանագիրը` հանուն հայապահպանութեան, մեր մշակույթի զարգացման: Կակնկալեմ ձեր դրական պատասխանը:

Հույսով և հայրենի իշխանությունների նկատմամբ հավատով`

Հայկանուշ Բարդակչեան

բանասէր, Բեյրութ

Հ.Գ. Ներողութիւն կխնդրեմ` ձեր` աբեղեանական ուղղագրութեանը հաւատարիմ չըլլալուս համար:

Մեկնաբանություններ (6)

Levon Parsamyan
Հարգելի տիկին Բարդակչյան, mer mshakuiti vichake irok canr e. Dranum hamozveci u sarsapeci hunisi verjin Zvardnoc odanavakaianum, im otarerkrya hyurerin chanaparelis. Mi hsakiakan (mot 50 mard) mshakuiti nachararutyan patvirakutyn meknum er Kiev. Bere grancelis amboch srahum dranc patcharov mi ankarkutyn, charnashpot u angam grancman bajni ashchatakicneri het mi kriv, vichabanutyn u hayhoyank sksvec, vor amotic chei imanum vor kochme shechem im hyuris ushadrutyne, vor aveli chamachem. De ete aispisin e mer mshakuyti nachararutyan patvirakutynneri vichake, de patkeracrek mnacac harcere. Minchder H.Poghosyane Gyumrecineric chlum e Minasi vormnankarnere ibr Hayastan jamanochnere ev meknochnere naen u hianan, ir chmbere chaitarakum en mez nuin srahum (idep petakan mijocneri hashvin). Apsos vor sa e mer irochutyne, shat apsos.
john
Mi lav aratz unenq-boshayin esh chekav Hayastanin el Kulturayi ministr!!!Ays djbaxtutyune sharunakvum e sovetakan tarinerits minchev hima.Mi hogi lavin hisheq asem-knereq... Apsos vor ays Hasmikn el Ir papayi zavakn e.Hayre PATVAKAN HAY E U SHAT KARGIN MARD.Sa ir hasarakargi zavakn e ,voch te Stepan Karpichi,vorn azgi hamar HSKAYAKAN gortz e arel...
Սամվել Հովասափյան
Հարգելի Մ. Մաշտոց, նախ ներողություն և ոչ թե ներօղություն: Հետո էլ շատ հետաքրքիր է, որ ձեզ համար նյութը բոլորովին կարևոր չէ, բայց մի տառասխալը: Իհարկե եթե հայերեն տառերով չգրես, սխալ էլ թույլ չես տա: Ուրեմն պետք է նախ սովորել հայերեն գրել, հետո քննադատել:
MESROP MASHTOTS
Hargeli Samvel Hovasapian, Vocht nerExutyun, ayl nerOxutyun... I dep ays kopit sxale hajax en tuyl talis nranq, ovqer havaknum en hayots lezun prkel votndzgutyunnerits, ays sxale bnorosh e nayev mer petakan gortsicherits vomants, manavand drantsits mekin, vorn asum e vorEvehetev...
Սամվել Հովասափյան
Հարգելի տիկին Բարդակչյան, նախ, ես էլ եմ միանում ձեր պահանջին, «վերանայել պարոն Դավիթ Սարգսյանի հետ կնքած պայմանագիրը: Բայց ինձ համար բոլորովին օտար է թվում նամակի և ուղղագրության համար ձեր ներեղություն հայցելու ցանկությունը: Չէ՞ որ դուք ոչ մի զանցանք չեք գործում, չէ՞ որ դուք ուղղագրության համար պատասխանատու չեք:
Նուբար Ասլանյան
Հարգելի Հայկանուշ Բարդակչեան:Նախ,ոչ թե մշակույթի նախարար,այլ մշակույթի ձեռնարկության ձեռնարկատեր:Այսպես եմ անվանել տիկին ՀՊ-ին «Ազգ»թերթի 16.01.09.«Չհնացող արձագանք»իմ հոդվածում:Լռեց:Չառարկեց:Մի ժամանակ ասում էին«լռությունը համաձայնության նշան է»:Ինչ իմանա՞մ:Ուրիշ հարց է,որ դրանից ոչինչ չփոխվեց եւ տիկին սարսափելին ավելի մեծ ուժ ու կորովով շարունակում է որակազրկել դարերի խորքից եկած Հայ Մշակույթը:Նա մեղավո՞ր է:Իհարկե ոչ:Ըստ երեւույթին Հայաստանում այլեւս«խելոք մարդ»չի մնացել,(շրջկոմը փակ է,բոլորը գնացել են ռազմաճակատ-սովետական ասացվածք է),որ նրան փոխարինի,դե նա էլ միակը լինելով անում է այն,ինչ արդյունքում ունենք այսօր:Ջանս,հոգ մը ներ,«Ասոնք մեծ պստիկություններ են»,ասաց Հակոբ Պարոնյանը՝ անտարակույս ի նկատի ունենալով հասմիկ պողոսյաններին:Եթե կարողացա Ձեր հոգսը փոքր ինչ«թեթեւացնել»,ապա շնորհակալ եմ:Ավելի հույս չունենաք:Մնա հաջորդ ժամանակներին...Հարգանքներով՝ Հասմիկ Պողոսյանի«քաշվածներից»: http://noubaras.do.am/ Հ.Գ.Հայաստանում ժողովրդական վրիժառուներ են ի հայտ եկել.հույսով ենք,մի օր էլ «կծեծեն »Հասմիկ Պողոսյանի դուռը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter