HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժողը մահացել է, վարորդը՝ ձերբակալվել

Հուլիսի 30-ին` ժամը 12.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքներով   բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված  Նվեր Աբելյանը:
Նույն օրը` ժամը 12.45-ին, Ն. Աբելյանի մայրը  հաղորդում է տվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցի և 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքի խաչմերուկում որդու նախկին կնոջ եղբայրը` 1985 թ. ծնված Աշոտ Խ.-ն, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է որդուն և պատճառել մարմնական վնասվածքներ ու դեպքի վայրից դիմել փախուստի: 
Ոստիկանության ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ Աշոտ Խ.-ն նույն օրը` ժամը 12.35-ին, մեղայականով ներկայացել է ոստիկանություն: 
Նույն օրը` ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նվեր Աբելյանը մահացել է:
Կոտայքի մարզային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Աշոտ Խ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter