Հրդեհներ՝ Արագածոտնում, Արմավիրում, Կոտայքում
Հուլիսի 31-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Օշական-Աշտարակ ավտոճանապարհին այրվել է 1,5 հա խաղողի այգի, Արմավիրի մարզում` «Հռիփսիմե» եկեղեցու մոտ` 1,5 հա հնձած ցորենի արտ, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի «Շմավոնի փոս» կոչվող տարածքի դաշտերում` 4000 քմ, Ֆանտան-Սևան ավտոճանապարհին` 3,5 հա խոտ:
Հրդեհները մեկուսացվել են, մարվել։
Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել