Լիցքավորելուց հետո մեքնենան բռնկվել է
Հուլիսի 31-ին` ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զովունի գյուղից 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Կարեն Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 00.30-ի սահմաններում, Զովունի գյուղում «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի գազալիցքավորումից հետո ավտոմեքենայի ուղևոր Կարեն Մ.-ն նստել է ավտոմեքենա, որի ընթացքում մեքենայի սրահում բոց է բռնկվել, և ստացել է այրվածքներ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել