Օմբուդսմենը ներկայացրել է ԿԸՀ-ի անդամության իր թեկնածուներին
Հուլիսի 11-ին՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար ՀՀ նախագահին առաջադրել է հետևյալ անձանց.
1. Արտակ Մելիքսեթյան
2. Արմեն Սմբատյան
3. Տաթեւիկ Օհանյան
Արտամրցութային կարգով ընտրված երկու թեկնածուների տարիքը 25-ից բարձր է, նրանք ունեն ընտրական գործընթացներին մասնակցության փորձ և երբեք չեն աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ նույն վայրում: Նշված անձանց կենսագրությունները հրապարակված են www.pashtpan.am կայքում:
Չնայած մրցութով ԿԸՀ անդամ ընտրելու առաջին փորձի որոշ անհարթություններին եւ չնախատեսված խոչընդոտներին` ԿԸՀ-ի նոր անդամ առաջադրելու անհրաժեշտության դեպքերում պաշտպանը հետագայում ևս կառաջնորդվի մրցութային կարգով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել