HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում քննարկել են քաղաքի արտաքին լուսավորման հարցեր

Այսօր՝ հուլիսի 31 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված էր քաղաքի արտաքին լուսավորման հարցերին: Խորհրդակցությանը ներկա էին ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակազմի բաժինների ղեկավարներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Բացման խոսքում Սամվել Բալասանյանը ներկայացրեց քաղաքի արտաքին լուսավորման հարցում վերջին ամիսներին կատարված փոփոխությունները, մասնավորապես այն, որ նախկինում առկա 3750 լուսակետերի փոխարեն այժմ քաղաքում կա մոտ 8890 լուսակետեր և որ տնտեսումների շնորհիվ պակասել է նաև էլեկտրաէներգիա համար վճարվող գումարները: Քննարկվեց նաև Գյումրիում գտնվող հենասյուների վիճակը և դրանց ավելացման անհրաժեշտությունն ըստ առանձին թաղամասերի: Հանդիպման վերջում քաղաքապետը հորդորեց ներկաներին  առանձին փողոցների և բակերի արտաքին լուսավորման մասով առաջարկություններ կատարել, որի հիման վրա էլ կշարունակվի քաղաքի արտաքին լուսավորման աշխատանքները:  

Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter