HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Ողջունելով հյուրին՝ նախարարը շեշտել է հայ-իրանական երկկողմանի կապերի ընդլայնման կարևորությունը, ընդգծելով, որ բարեկամ ժողովուրդները գյուղատնտեսության ոլորտում կարող են փոխշահավետ գործակցության առավել սերտ կապեր հաստատել և ընդլայնել ապրանքաշրջանառությունը:

Դեսպան Մոհամմադ Ռեիսիին հավանություն տալով գյուղոլորտում փոխգործակցության շրջանակն ընդլայնելու առաջարկին, նշել է, որ գործակցության ներուժն ավելին է և, պետք է երկուստեք ջանալ այն առավել ընդգրկուն դարձնելու համար: Գյուղատնտեսության նախարարը դեսպանին հայտնել է, որ  Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր պաշտոնական այցի շրջանակում վավերացված փոխըմբռման հուշագիրը համագործակցության ավելի լայն ձևաչափեր է ենթադրում: Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար պատրաստակամություն է հայտնել հետևողականորեն շարունակել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և նպաստել երկկողմ համագործակցության հետագա խորացմանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳՆ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter