HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգոստոսի 1-ից «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում կմեկնարկի առողջապահական ակցիան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ օգոստոսի 1-ից  31-ը «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում մայրաքաղաքի  բնակչության համար կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա՝ հետևյալ ուղղություններով.

.սիրտ-անոթային հիվանդություններ (հետազոտություն, մասնագիտական խորհրդատվություն)

.գինեկոլոգիական  հիվանդություններ (հետազոտություն, վիրահատություն)

.ՈւՁՀ-ի միջոցով վահանաձև գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերում  

Ակցիայի շրջանակում համապատասխան բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել  սպասարկող համաբուժարանի տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին: Առաջին անգամ դիմող անձինք պետք է ներկայանան անձնագրով:

Համաբուժարանում անցնելով համապատասխան հետազոտություններ, ըստ անհրաժեշտության, հիվանդները Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից սահմանված կարգով կուղեգրվեն համապատասխան լրացուցիչ հետազոտությունների և ստացիոնար բուժման:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter