
Աժ-ն 3 ամսում 1481 նամակ է ստացել
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2011 թ. երկրորդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:
Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 523 նամակ, փոխնախագահներին` 52 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:
ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 441 նամակ. պատասխանել են բոլորին:
ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 465 նամակ. պատասխանել են բոլորին:
Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել