Փոխվարչապետը Շիրակի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկեց ընթացիկ հարցեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Անիի տարածաշրջանի Անիպեմզա, Ջրափի եւ Անիավան համայնքներում խորհրդակցություններ անցկացրեց, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, տարածաշրջանի համայնքների ղեկավարները:
Քննարկվեցին համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին, սեփական եկամուտների հավաքագրման առաջին կիսամյակի արդյունքներին, տարածաշրջանում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, գյուղմթերքի իրացմանը վերաբերող հարցեր:
Համայնքի ղեկավարները փոխվարչապետին ներկայացրեցին համայնքային ծրագրերի ընթացքի,առկա խնդիրների մասին, բարձրացրեցին իրենց հուզող հարցերը: Աշխատանքային այցի շրջանակում Ա. Գեւորգյանը Գյումրիում ծանոթացավ քաղաքի փողոցների բարեկարգման աշխատանքներին: Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանը զեկուցեց, որ արդեն վերանորոգվել, ասֆալտապատվել են քաղաքի հրապարակը եւ կենտրոնական փողոցները:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ փոխվարչապետը նաեւ քննարկեց առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքը:
Այս մասին հայտնում են ՏԿՆ-ից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել