
Հանրային քննարկմանը մասնակցեցին հանրային խորհրդից (լուսանկարներ)
Մաշտոցի պուրակում երեկոյան ժամը 20:00-ին տեղի ունեցող հանրային քաղաքացիական քննարկմանն այս անգամ ներկա էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ով այսօր նախապես արդեն ողջունել էր քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ ակտիվիստների հաղթանակը և համաձայնել հանդիպել քաղաքացիների հետ պուրակում:
Քննարկման հենց սկզբից ակտիվիստների պահանջով պուրակից հեռացան մի շարք հեռուստաընկերությունների նկարահանման խմբեր, մնացին միայն այն ԶԼՄ-ները, որոնք նախկին պուրակային քննարկումները և քաղաքացիական պայքարի մյուս դրվագները պարբերաբար և համեմատաբար օբյեկտիվ լուսաբանել էին:
Իսկ այն ԶԼՄ-ները, որոնք, այդուհանդերձ, չէին ցանկանում ընդհատել իրենց նկարահանումը, այդպես էլ չկարողացան այն ավարտին հասցնել, քանի որ մի քանի ակտիվիստ, քննարկման մյուս մասնակիցների համաձայնությամբ, իրենց մարմնով փակեցին այդ ԶԼՄ-ների նկարահանող սարքերի դիմացը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել