HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանցի երիտասարդներին հնարավորություն կտրվի բիզնես գործունեություն ծավալել

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ սոցիալական խնդիրների նկատմամբ երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և դրանց լուծմանը անմիջական մասնակից դաձնելու նպատակով Երևանի քաղաքապետի օգնական, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախագահ Սամվել Մերթարջյանը  հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Ծրագրերի մշակման խորհրդատու Ջորջ Հոդջի ու Մանկական հիմնադրամի «Kolba Labs» ծրագրի խորհրդատու Լիլիթ Արզոյանի հետ:

Սամվել Մերթարջյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նպատակները, գործունեությունը, հանձնաժողովի կողմից նախաձեռնված «Երևանը մեր տունն է»,  «Գրքի բանկ» նվիրատվության տաղավար, «Բանավեճի ակումբ» և այլ ծրագրերը, ինչպես նաև դրանց իրականացման շնորհիվ ձեռք բերված արդյունքները:

Հանդիպման ժամանակ ներկայացվել է ՄԱԿ-ի Մանկական  հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ կյանքի կոչվող «Kolba Labs» նախագիծը, որը նպատակ ունի աջակցելու երիտասարդներին` «սոցիալական բիզնես» ծավալելու գործում: 

«Kolba  Labs»-ը ձեռնարկությունների   ինկուբատոր   է՝ կոչված միավորելու առևտրային  և  ոչ  առևտրային  կազմակերպությունները և,  պետական  և  մասնավոր  հատվածի ջանքերը  միավորելով, երիտասարդներին բիզնես դաշտում  աջակցելու  և  սոցիալական խնդիրները լուծելու համար:  Երիտասարդները, ովքեր անտարբեր չեն իրենց համայնքի կամ այլ մարդկանց սոցիալական խնդիրների նկատմամբ, հնարավորություն են ստանում ծավալելու բիզնես, որը կլինի ֆինանսապես կայուն ու ինքնուրույն:

Կարևորելով ներկայացված նախաձեռնությունը՝ Սամվել Մերթարջյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցում է սոցիալական խնդիրների լուծման գործում երիտասարդների առավելագույն ներգրավում ապահովող ծրագրերին, կամավորական երիտասարդական աշխատանքներին և պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախագծի իրագործման գործընթացին բոլոր փուլերում: Ներկայացված նախագիծը համահունչ է երիտասարդական հանձնաժողովի նպատակներին և կարող է դիտարկվել հանձնաժողովի կողմից նախաձեռնված ծրագրերի և միջոցառումների, ինչպես նաև www.iyerevan.am հարթակի համատեքստում:

Միաժամանակ քննարկվել է «Kolba  Labs» նախագծի շուրջ քննարկումների և դասընթացների կազմակերպման հնարավորությունը Երևանի քաղաքապետարանում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջորջ Հոդջը կարևորել է համագործակցության ընդլայնումը Երևանի քաղաքապետարանի հետ և առաջարկել Երևանի քաղաքապետի օգնականին ներգրավվել «Kolba Labs» նախագծի գնահատող հանձնաժողովում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter