HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքում ակտիվացել են սողանքային երևույթները

Հուլիսի 31-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, անհրաժեշտ է օգնություն:

ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տներից մեկի մոտակա այգում ակտիվացել է սողանք, ինչի հավանական պատճառը կարող է հանդիսանալ վերջերս տեղացած հորդառատ անձրևները:

Ակնադիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 10 մ բարձրությամբ և 30 մ երկարությամբ հողաշերտը սահել է՝ դեմ առնելով չբնակեցված տան արտաքին պատին՝ չվնասելով պատը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter