HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կավելանա բարձր վերարտադրության սերմերի արտադրությունը

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2013-2018թթ. աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության ծրագիրը, ծրագրում ընդգրկված շահառուների ցանկը, նրանց տրամադրվող սերմացուի քանակությունը, սորտը և ցանքատարածությունները: Նկատի է առնվել այն հանգամանքը, որ շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն այժմ գործում է երկուսը: Այս, ինչպես նաև մյուս սերմնաբուծական ընկերությունները և անհատ տնտեսվարողները քանակական և որակական առումով չեն բավարարում սերմերի պահանջարկը:

Ընդունված որոշման նպատակն է խթանել աշնանացան ցորենի բարձր վերարտադրության սերմերի արտադրությունը` 2018թ. այն հասցնելով 5 հազար 500 տոննայի:

Հաջորդ որոշմամբ գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ձեռք բերել աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության 440 տոննա և սուպերէլիտային վերարտադրության 20 տոննա սերմացու: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter