HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտահանող ընկերություններն աջակցություն են ստանում

ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2016թ. սեպտեմբերի 29-ը: Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է տոլինգային եղանակով` իտալական «SARTIS»-ընկերության պատվերների հիման վրա:

Պատվիրատուն է տրամադրում ոչ միայն հումքը և նյութերը, այլև տեխնոլոգիական սարքավորումները, որոնք անհրաժեշտ են միջազգային չափորոշիչների պահանջներին համապատասխան արտադրանք թողարկելու համար: Դեռևս 2009թ. «Գլորիան» ներմուծել է 59 անուն մեքենա-սարքավորում, որի «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է մինչև ս.թ. սեպտեմբերի 29-ը:

2013թ. հունվարին երկու ընկերությունները համագործակցության պայմանագիր են կնքել ևս հինգ տարով: Հաշվի առնելով հանրապետության տարածքային համաչափ զարգացման անհրաժեշտությունը և մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման կարևորությունը, գործադիրն ընդունել է մաքսային ռեժիմի ժամկետը դարձյալ երկարաձգելու որոշում, որի շնորհիվ կապահովվի «Գլորիայի» բնականոն զարգացումը, կմեծանա արտահանման ծավալը, Լոռու մարզում կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Հաջորդ որոշմամբ կառավարությունը երկրարաձգել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով երեք հայտարարագրով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ռեժիմի ժամկետները: Ընկերությունը 2012 թ. ընթացքում Հայաստան է ներմուծել տրիկոտաժե գործվածք, որի որոշ մասով պատվիրված արտադրանքը կարվել և ուղարկվել է հասցեատիրոջը: Սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով պատվիրատուն ժամանակավորապես չի կարողանում ֆինանսավորել մնացած պատվերի կատարումը, ուստի անհրաժեշտություն է առաջացել մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով: Այդ ընթացքում աշխատանքը կավարտվի և արտադրանքը կարտահանվի, կպահպանվեն ստեղծված աշխատատեղերը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter