HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատի են տալիս վիրավորելու համար, հետո իրենք վիրավորում

«Պնդել, թե «մարտի 1-ը» ձեռնտու էր միայ պաշտոնից հեռացող նախագահին, կարող է միայն մեկը, ում մտածելու համար տրված օրգանում ոչ մի գրամ համապատասխան նյութ չկա: Թերևս իջեցված պատվերի պայմաններն այնքան շքեղ են եղել, որ Դալլաքյանը համաձայնել է նման անհեթեթություն դուրս տալ»:

Կարո՞ղ եք գուշակել, թե ում են պատկանում այս բառերը: Ոչ, դրանք չեն գրվել Ռոբերտ Քոչարյանի կողմից դատի տրված լրատվամիջոցներից որևէ մեկում, լրագրողի հեղինակային խոսք չեն:

Դրանք պատկանում են այն նույն անձի գրասենյակի ղեկավարին, որը «Հրապարակին» դատի է տվել իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Փաստորեն, սրանով ասում են, որ մարդկանց վիրավորելու-քննադատելու իրավունք ունենք միայն մենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter