Բախվել են «Տոյոտա»-ն ու «Վոլվո»-ն. կա 4 վիրավոր
Հուլիսի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում Էջմիածին-Արմավիր ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել 1970 թ. ծնված Հովհաննես Հ.-ի վարած «Տոյոտա» և 1957 թ. ծնված Հրաչ Կ.-ի վարած «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով երկու ավտոմեքենաների վարորդներն ու «Վոլվո»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել