«Լուսինը կորցրել է հիշողությունը»․ ֆիլմի պրեմիերա
«Լուսինը կորցրել է հիշողությունը» ֆիլմի ստեղծագործական խումբը հայտնում է, որ այսօր տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գևորգյանի «Լուսինը կորցրել է հիշողությունը» ֆիլմի օնլայն պրեմիերան: Ժապավենը երկու ստեղծագործող մարդկանց յուրատեսակ ներաշխարհի, հրաշքի սպասման և, խոշոր հաշվով, կյանքի իմաստի փնտրտուքների մասին է:
Կինոնկարը նկարահանվել է ետպատերազմյան տարիներին, երբ Հայաստանում բեմադրական ֆիլմեր գրեթե չէին ստեղծվում:
Ի դեպ, նշենք, որ այսօր «Լուսինը կորցրել է հիշողությունը»-ի ռեժիսոր Լուսինե Գևորգյանը ծանր հիվանդ է և չունի բուժում ստանալու հնարավորություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել